Յուղի գները բարձրացել են

04/11/2007

Հանրապետությունում 2007թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին բուսական յուղի գները բարձրացել են 61,3 տոկոսով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հավաքագրած տվյալներով` 2007թ. հուլիսին, ըստ բնակավայրերի, բուսական յուղի 1 լիտրի նվազագույն միջին գինը կազմել է 478 դրամ, իսկ հոկտեմբերին արձանագրված առավելագույն միջին գինը` 923,1 դրամ: Հոկտեմբերի 19-ի դրությամբ` բուսական յուղի 1 լիտրի առավելագույն միջին գինը կազմել է 1000 դրամ: Միջին գնի հարաբերակցությունը հուլիսին արձանագրված նվազագույն միջին գնի նկատմամբ կազմել է 209,2 տոկոս: 2007թ. մայիս-հոկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է կարագի 42,6 տոկոս ընդհանուր գնաճ: 2007թ. ապրիլին, ըստ դիտարկվող բնակավայրերի` կարագի 1 կգ նվազագույն միջին գինը կազմել է 1400 դրամ, իսկ հոկտեմբերին արձանագրված առավելագույն միջին գինը` 2302 դրամ: Հոկտեմբերի 19-ին կարագի 1 կգ միջին առավելագույն գինը կազմել է 2442 դրամ: Կարագի առավելագույն միջին գնի հարաբերակցությունն ապրիլին արձանագրված նվազագույն միջին գնի նկատմամբ կազմել է 174,4 տոկոս: