«Daily Telegraph»-ը հրապարակել է ներկայումս ապրող հարյուր հանճարեղ մարդկանց ցուցակը: Նրանցից շատերն ապրում են Մեծ Բրիտանիայում: Նրանց թվում են Ինտերնետը ստեղծող Թիմ Բեռներս Լին, որը զբաղեցնում է առաջին տեղը: 7-րդ տեղում է բրիտանացի ֆիզիկոս Ստեֆան Հոուքինգը: Մյուս հայտնի բրիտանացիների թվում ցուցակում նշված են Փոլ ՄըքՔարտնին (58-րդ տեղ), «Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգը (83-րդ տեղ), բեմադրիչ Քեն Ռասելը (100-րդ տեղ): Ընդհանուր առմամբ, հանճարների թվում նշված է 24 բրիտանացի: Այսպիսով, Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր 2,5 միլիոն բնակչի բաժին է ընկնում մեկ հանճար: Թիմ Բեռներս Լիի հետ առաջին տեղը բաժանել է շվեյցարացի գիտնական Ալբերտ Հոֆմանը, որը հնարել է ԼՍԴ թմրադեղը: Ցուցակում 2-րդ տեղում է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը, 3-րդում՝ «Սիմփսոններ» մուլտֆիլմի ստեղծող Մեթ Գրոնինգը: Առաջին հնգյակը եզրափակում է Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան: Արդիականության հանճարեղ մարդկանց ցուցակում է հայտնվել նաեւ Ուսամա բեն Լադենը: Նա 43-րդ տեղը բաժանել է Բիլ Գեյթսի՝ Microsoft-ի հիմնադրի եւ բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի հետ: Ռուսաստանցիներից ցուցակում հայտնվել են պետերբուրգցի մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանը, շախմատի աշխարհի չեմպիոն եւ քաղաքական գործիչ Գարրի Կասպարովը, ԱԿ-47 ինքնաձիգի աշխարհահռչակ մոդելի ստեղծող Միխայիլ Կալաշնիկովը: Նրանք զբաղեցնում են համապատասխանաբար 9-րդ, 25-րդ եւ 83-րդ տեղերը: