«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ վաղ է համարում խոսել 2008թ. նախագահական ընտրություններին առաջադրվելիք թեկնածուի մասին: Սակայն ԲՀԿ մամլո քարտուղար Բաղդասար Մհերյանն «Ա1+»-ին ասել է, թե իրենք ՀՀԿ-ի հետ ստորագրել են կոալիցիոն հուշագիր, ինչը նշանակում է, որ երկու կուսակցությունները միասին սատարելու են մեկ միասնական թեկնածուի: Ի դեպ, ՀՀԿ համագումարը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, եւ այն կլինի ոչ թե Կառավարության Նիստերի դահլիճում, այլ «Դինամո» մարզադահլիճում: