2002 թվականի ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ օրենքի մի շարք խախտումներով անցկացրած մրցույթի հետեւանքով «Ա1+» հեռուստաընկերությունը զրկվեց եթերից: Հայաստանի Հանրապետության բոլոր դատական ատյանները մերժել են «Ա1+»-ի բոլոր հայցերն ընդդեմ հանձնաժողովի ապօրինի գործողությունների, ինչն էլ ապացուցեց, որ «Ա1+»-ի եթերազրկումը քաղաքական որոշում էր: 3 տարվա ընթացքում «Ա1+»-ը 8 անգամ մասնակցել է հեռուստակապուղիների եւ ռադիոհաճախականությունների մրցույթներին, եւ 8 անգամ հանձնաժողովը մերժել է «Ա1+»-ի մրցութային առաջարկները: Ապրիլի 2-ին, ժամը 12.00-ին, Գ. Լուսավորիչ 15 հասցեից տեղի կունենա բողոքի երթ-ակցիա՝ նվիրված խոսքի ազատությանը: