Հաստատել է

04/11/2007

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը երեկ հաստատել է շրջանառվող այն լուրը, որ Սերժ Սարգսյանի կենտրոնական նախընտրական շտաբը լինելու է Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում: «Վարձավճարով տարածքի մի մասը հանձնվում է շտաբին»,- «Ազատությանն» ասել է Ռուբեն Հայրապետյանը: Նրա վկայությամբ՝ վարձավճարի չափը կորոշվի այն ժամանակ, երբ հստակվի, թե որքան տարածք է հանձնվում շտաբին: «Այս շենքում էլի տարածքներ կան, որոնք տալիս ենք վարձավճարով»,- հավելել է Ռ. Հայրապետյանը: Երեկ «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հ/կ-ն դիմել է Արդարադատության նախարարություն` խնդրելով «միջոցներ ձեռնարկել կանխելու ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից սպասվելիք աննախադեպ եւ բավականին վտանգավոր օրինախախտումը»: