Երկու թեկնածուները՝ ԲՀԿ-ից

04/11/2007

Երեկ վերջապես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ազգային Ժողով է ուղարկել Հայաստանի Վերահսկիչ պալատի թեկնածուի անունը: Հիշեցնենք,. որ համաձայն Սահմանադրության՝ այդ իրավունքը վերապահված է հենց ՀՀ նախագահին: Եվ այսպես՝ այդ կարեւորագույն կառույցը ղեկավարելու համար Ռ. Քոչարյանի թեկնածուն ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Իշխան Զաքարյանն է: Իսկ ԱԺ փոխնախագահի թափուր մնացած պաշտոնը, մեր տեղեկություններով՝ զբաղեցնելու է ոչ թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ավետ Ադոնցը, այլ նույն խմբակցության անդամ Արեւիկ Պետրոսյանը: Սպասվում է, որ արտահերթ նիստ կգումարվի նոյեմբերի 2-ին: