Վրացի հայտնի գործարար Բադրի Պատարկացիշվիլին «Իմեդի» հեռուստաալիքի իր բոլոր բաժնետոմսերը հանձնել է ամերիկյան «Նյուզ Քորփորեյշն» ընկերությանը: Պատարկացիշվիլին ավելի վաղ հեռուստաալիքի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթն արդեն հանձնել էր «Նյուզ Քորփորեյշն» ընկերությանը: Գործարարի նոր որոշումը կապված է այն բանի հետ, որ հեռուստաալիքին սկսել էին մեղադրել կողմնակալության մեջ եւ նույնիսկ այն համարում էին «ընդդիմության ամբիոնը»՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի հետ կապված իրադարձություններից հետո: