Իրականացվում են Արաքս գետի վրա Մեղրի ՀԷԿ-ի կառուցման գնահատման նոր աշխատանքները: ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով, նախկին տեխնիկատնտեսական հիմնավորումների վերագնահատումն անհրաժեշտ է, քանի որ ՀԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ բաղադրիչների գինը մի քանի անգամ բարձրացել է: Մասնավորապես, գունավոր մետաղների գներն աճել են մոտ 3 անգամ: Նրա դիտարկմամբ` նախնական գնահատականներով՝ այն կարժենա մոտ 200 մլն դոլար: Մեղրի ՀԷԿ-ը կունենա մոտ 150 ՄՎտ հզորություն, իսկ տարեկան արտադրանքը կլինի 800-850 մլն ԿՎտ ժամ: