Բյուջեի հատկացումներից

04/11/2007

Հանգստի, մշակույթի եւ կրոնի բնագավառին «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով հատկացվել է 14 մլրդ 623.7 մլն դրամ` 2007թ. 16 մլրդ 128.7 մլն դրամի դիմաց (ի դեպ, 2008թ. գլխավոր ֆինանսական փաստաթղթում, կապված 2008-ից հանրապետությունում Պետական ֆինանսների վիճակագրություն (GFS)-2001 դասակարգման ստանդարտների ներդրման հետ, փոխվել է խմբի անվանումը` համապատասխանեցվելով միջազգային դասակարգմանը):

Գրադարանների համար նախատեսված է 1 մլրդ 420.5 մլն դրամ, թանգարանների համար` 1 մլրդ 261 մլն դրամ` 2007թ. 1մլրդ 437.5 մլն դրամի դիմաց: Ի դեպ, թանգարանների աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը կկազմի 37.181 դրամ՝ 2007թ. 36.910 դրամի դիմաց: Մշակույթի տների, ակումբների, կենտրոնների համար նախատեսված է 924.8 մլն դրամ: 2008 թվականին մշակույթի տների, ակումբների, կենտրոնների աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը կկազմի 34.808 դրամ՝ 2007 թվականի 28.798 դրամի դիմաց: Կինեմատոգրաֆիայի համար նախատեսված հատկացումները կկազմեն 673.7 մլն դրամ` 2007 թ. 653.7 մլն դրամի դիմաց, ծախսերի ավելացումը պայմանավորված է վավերագրական ֆիլմերի արտադրությամբ: Հուշարձանների եւ մշակութային արժեքների վերականգնման եւ պահպանման համար կտրամադրվի 563.6 մլն դրամ` 2007 թ. 719.4 մլն դրամի դիմաց:

Հանգստի եւ սպորտի խմբի համար 2008 թվականին նախատեսվում են 1 մլրդ 164.3 մլն դրամ հատկացումներ՝ 2007 թվականի` 1 մլրդ 547.1 մլն դրամի դիմաց: Հեռուստառադիոհաղորդումների գծով 2008 թվականին նախատեսվում են 3 մլրդ 200.4 մլն դրամ հատկացումներ՝ 2007 թվականի` 3 մլրդ 189.7 մլն դրամի դիմաց: Հրատարակչությունների, խմբագրությունների գծով 2008 թվականին նախատեսվում են 910.3 մլն դրամ հատկացումներ՝ 2007 թվականի` 781.4 մլն դրամի դիմաց: Երիտասարդական ծրագրերի իրականացման համար 2008 թ. հատկացված է 342.8 մլն դրամ` ինչպես 2007-ին: