Չի պատասխանել

01/11/2007

«Մենք քաղաքական գործիչների մեղադրանքներին երբեւիցե չենք արձագանքել, այժմ էլ չենք արձագանքի: Դուք փորձում եք մեզ ներքաշել քաղաքական բանավեճի մեջ, ինչը կոռեկտ չէ»,- երեկ ԱԺ-ում` պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում ՀՀ առաջին նախագահի ելույթի այն հատվածը, որը վերաբերում է ՀՀ տնտեսական վիճակին, հակադարձել է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ԿԲ-ն որակել էր որպես «ռեժիմի կենսագործունեությունն ապահովող չորրորդ հանգուցային օղակ»: