Հայաստանում վերականգնվել է «Դպրոցական ֆիլհարմոնիայի» գործունեությունը, որը վերջին 16 տարիների ընթացքում կանգնեցվել էր` ֆինանսավորում չլինելու պատճառով: «Դպրոցական ֆիլհարմոնիայի» գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը հայտնել է, որ ըստ ծրագրի՝ նախատեսվում է դասախոսություններ եւ համերգներ անցկացնել պատանի երաժիշտների համար: Այդ միջոցառումների մասնակիցները կդառնան ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցները: