«Բժիշկ Մահ» Ջեք Կեւորկյանը պատրաստվում է վավերագրական ֆիլմ նկարահանել իր գործունեության մասին: Էֆթանազիայի կողմնակիցը լինելով, ամերիկացի բժիշկն աջակցել է կյանքից հեռանալ ցանկացողներին ու 130 մարդու մահվան պատճառ է դարձել: Նրա դեմ քրեական գործ է հարուցված եղել, որը դարձել է ամերիկյան ամենաաղմկալից դատավարություններից մեկը: Ջ.Կեւորկյանը գտնում է, որ մարդը ոչ միայն ապրելու, այլեւ` մահանալու իրավունք ունի: Նա ստեղծել է կյանքն ընդհատող սարքավորում, որի արժեքն ընդամենը 30 դոլար է եւ որը մահաբեր հեղուկ է ներարկում կյանքին վերջ տալու ցանկություն ունեցող անհուսալի հիվանդ մարդկանց: Որպես կանոն՝ ներարկման պրոցեսը սկսվել է հենց հիվանդի օգնությամբ, հիվանդն ինքն է սեղմել ներարկումը սկսող կոճակը: Կանխամտածված սպանության մեղադրանքով Կեւորկյանը դատվել է եւ 8 տարի բանտում է անցկացրել: Իսկ այժմ նա օրինական ճանապարհներով է ցանկանում պայքարել` էֆթանազիայի օրինականացման համար: Նոր ֆիլմում նա կներկայանա որպես զոհաբերությունների պատրաստ, պայքարող քաղաքացի: