Արդարադատության խորհրդի երեկվա նիստում քննարկվել են Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ու Ավան-Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանների դատավորների պաշտոնում նշանակելու համար թեկնածություններ ներկայացնելու վերաբերյալ հարցերը: Խորհուրդը որոշել է հավանություն տալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում Արշակ Պետրոսյանի, իսկ Ավան-Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում` Արսեն Բաբայանի թեկնածություններին եւ ներկայացնել ՀՀ նախագահին՝ դատավորի պաշտոնում նշանակելու համար: