ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Մեթյու Բրայզային, Բեռնար Ֆասյեին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` քննարկումների առանցքում եղել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլը, մասնավորապես` այն հարցերը, որոնց շուրջ դեռեւս չկա համաձայնություն: