Ի՞նչ տարբերություն

28/10/2007

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանի հավաստմամբ` ՀՀԿ-ն հոկտեմբերի 26-ին տեղի ունենալիք «Ոսկե աշուն» միջոցառումը որոշել էր անցկացնել ավելի շուտ, սակայն այն` տարբեր պատճառներով զուգադիպեց հանրահավաքի օրվա եւ «Հոկտեմբերի 27»-ի հետ: «Ի՞նչ տարբերություն` «Հոկտեմբերի 27»-ի նախօրյակին մենք հանրահավաք էինք կազմակերպո՞ւմ, թե՞ «Ոսկե աշուն»: Ես կարծում եմ` այո, դա մեր պատմության մեջ մեծ սեւ կետ է, որը մենք պետք է միշտ հիշենք: Բայց եթե հանրության մոտ կա պահանջ` միգուցե մենք օրենքով կարգավորենք, թե այդ օրվա նախօրեին ինչպիսի միջոցառումներ կարելի է թույլատրել: Մեկը հարսանիք է անում, մյուսը` կնունք, ծնունդ: ՀՀԿ-ն այդ միջոցառումը որոշել էր կազմակերպել դեռեւս այն ժամանակ, երբ հանրահավաքի մասին խոսք չկար»,- ասաց նա: