Քչություն են անում

28/10/2007

Թումանյանի տարածաշրջանում այս տարի 90 տոկոսով ավելացել է հավաքագրված հարկերի չափը: Թումանյանի տարածքային հարկային տեսչությունը սպասարկում է ողջ տարածաշրջանը. հաշվառված է 1700 հարկ վճարող: Թեեւ տարածքում գործող խոշոր հարկ վճարող ընկերությունները («Վալեքս գրուպ», «Հայփոստ», «ԱրմենՏել», «Ախթալայի» ԼՀԿ եւ այլն) այսօր հարկերը վճարում են կենտրոնացված կարգով, ինչի արդյունքում նվազել էին տարածքում հարկերի հավաքագրման հնարավորությունները: Ըստ «Արմենպրեսի»` վերջին մեկ տարվա ընթացքում հարկերի հավաքագրման չափն ավելացել է կրկնակի: Տեսչության պետ Կարեն Սոֆյանի հավաստմամբ` աշխատանքների ծավալի մեծացման պատճառով տեսչությունում անհրաժեշտ է եւս 4 աշխատող. որոշ աշխատակիցների վրա դրվել են մի քանի աշխատակցի աշխատանքային պարտականություններ: