Թորոսյանը կապ չունի

24/10/2007

Ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց «Ոսկե աշուն-2007» համերգային միջոցառումն անցկացնել հոկտեմբերի 26-ին` տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալով: Մեր թղթակցի այս հարցին ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանել է. «Նախ՝ ինքս համերգի կազմակերպմանը որեւէ մասնակցություն չեմ ունեցել: Եվ երկրորդ, կարծում եմ, ընդհանրապես «Հոկտեմբերի 27»-ի առումով որեւէ շահարկում բարոյական չէ»: Իսկ հարցին, թե՝ ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում «Հոկտեմբերի 27»-ի նախօրյակին նման միջոցառումների կազմակերպմանը, Տ. Թորոսյանը պատասխանեց. «Կարծում եմ` ամեն մի ողջամիտ մարդու համար՝ միշտ՝ եւ այժմ, եւ հետագայում շատ պարզ է լինելու իմ վերաբերմունքը «Հոկտեմբերի 27»-ի նկատմամբ: Եվ երկրորդ` եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ տարբեր քաղաքական նպատակներով որեւէ մեկի կողմից «Հոկտեմբերի 27»-ի շահարկումը ես համարում եմ անբարոյական»: