Ահմադինեջադը գալիս է

23/10/2007

Երկուշաբթի օրը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Նույն օրը կկայանա Ռոբերտ Քոչարյանի եւ Մահմուդ Ահմադինեջադի առանձնազրույցը, որին կհաջորդի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Կողմերը կստորագրեն երկկողմ համագործակցության փաստաթղթեր: Հայաստանի եւ Իրանի նախագահները հանդիպման ավարտին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Մահմուդ Ահմադինեջադը կհանդիպի նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ եւ ելույթով հանդես կգա խորհրդարանում: Իրանի նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան, Երեւանի Պետհամալսարանում կհանդիպի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ, կայցելի Կապույտ մզկիթ, կհանդիպի Հայաստանում իրանական համայնքի ներկայացուցիչներին: