Եվրոյի նկատմամբ ամերիկյան դոլարի փոխարժեքը երեկ իջել է աննախադեպ ցածր մակարդակի՝ կազմելով շուրջ 1,43 դոլար՝ 1 եվրոյի դիմաց: Դա դոլարի նկատմամբ եվրոյի ամենաբարձր փոխարժեքն է 1999 թվականին եվրոպական միասնական տարադրամի ստեղծումից ի վեր: Միաժամանակ, լրատվական գործակալությունների փոխանցմամբ, համաշխարհային շուկայում ռեկորդային բարձր մակարդակի է հասել նավթի գինը՝ 90 դոլար՝ մեկ բարելի դիմաց: