Կարագի գնով

23/10/2007

Մեր տեղեկություններով՝ Հերացու անվան Բժշկական համալսարանի հիգիենայի ամբիոնը լաբորատոր ուսումնասիրություններ է կատարել Հայաստան ներմուծված մի քանի տեսակի կարագների նմուշների վրա: Պարզվել է, որ դրանք դեզոդորացված եւ ռաֆինացված բուսական ճարպեր են (մարգարին), որոնք վաճառվում են կարագի անվան տակ եւ, իհարկե, կարագի գնով: Բացի այդ, այս ենթադրյալ կարագը պարունակում է չհագեցած ճարպաթթուներ, եւ նրա մեջ մեծ է հավելանյութերի քանակը: Իհարկե, Բժշկական համալսարանից հերքեցին իրենց կողմից նման ուսումնասիրություններ կատարելու լուրը, բայց եթե անգամ լաբորատոր ուսումնասիրություններ էլ չանեն, շուկայում վաճառվող կարագի համից էլ կարելի է ասել, որ դրանք հեռու են իրական կարագ լինելուց: