ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի փոխանցմամբ` հոկտեմբերի 26-ի հանրահավաքի համար Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկ ժամանոց ելույթ է պատրաստում: Ըստ նրա` Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադառնալու է վերջին 10 տարիների ընթացքում գործող իշխանությունների վարած քաղաքականությանը, եւ ներկայացնելու է իր հետագա անելիքները: