Ստուգում են

23/10/2007

Հայաստանում նախագահի առաջիկա ընտրության շեմին ալրաղացը դառնում է ներքաղաքական զարգացումների առանցքային գործոններից մեկը: Ըստ Lragir.am-ի, ալրաղացի գործով ստուգումներ են սկսվել պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի «ՍԻԼ» կոնցեռնում: ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով մեկ այլ պատգամավորից՝ Լեւոն Սարգսյանից գնել էր այդ ալրաղացը, չի թաքցնում իր համակրանքը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ: Ըստ շրջանառվող տեսակետի, ալրաղացում սկսված ստուգումները նպատակ ունեն Սուքիասյանին հեռու պահել Տեր-Պետրոսյանից: