Փոպ-երգչուհի Մադոննան օրերս 120 միլիոն դոլար ռեկորդային գումարի 10-ամյա պարտավորագիր է կնքել Live Nation Inc. համերգային ընկերության հետ: Գործարքի ավելի մանրամասն ֆինանսական պայմանները չեն հրապարակվում, բայց հայտնի է, որ ընկերությունը կստանա ալբոմների ձայնագրությունների, համերգային շրջագայությունների, գովազդային գործողությունների, ֆիլմերի եւ այլ նախագծերի շահույթի մի մասը, որոնք առնչություն ունեն երգչուհու գործունեության հետ, իսկ Մադոննան ինքը կմտնի Live Nation Inc. ընկերության բաժնետերերի շարքը: Live Nation Inc.-ի եւ Մադոննայի ստորագրած համաձայնագիրը ենթադրում է մի ամբողջ շարք համալիր ծառայություններ, որոնք ներառում են համերգների կազմակերպում եւ ալբոմների ձայնագրություն, երգչուհու անունը կրող հուշանվերային արտադրանքի թողարկում եւ շատ այլ բաներ: