Վանաձորի քիմգործարանից «Արմենպրեսի» թղթակցին տեղեկացրել են, որ հետզհետե ընդլայնում են արտադրական հզորությունները: Լոռու մարզպետի արդյունաբերության, էներգետիկայի, գազամատակարարման եւ կապի գծով խորհրդական Լեւոն Ասլանյանը նշել է, որ Չինաստանից ձեռք բերված 50 տոննա ալյումինաքրոմային շիբը կնպաստի կորունդի բարձրորակ քարերի արտադրությանը: Շուտով կսկսվեն աշխատանքներն ամոնիակի սինթեզի արտադրամասում. կատարվելու է գազային կոմպրեսորների վերազննում, նորոգում: «Վանաձոր-քիմպրոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովի հավաստմամբ, վերջին 2 ամիսների ընթացքում քիմգործարանը 24 տոննա տարողությամբ 85 կոնտեյներ (2040 տոննա) կալցիումի կարբիդ է արտահանել Հնդկաստան: