Որ մնար, լավ կլիներ

16/10/2007

«Եթե Արկադի Ղուկասյանը մնար, իր համար լավ կլիներ, Ղարաբաղի, ընդհանրապես, երկրի համար լավ կլիներ»,- երեկ հայտարարել է Ռուսաստանի հայերի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը՝ շեշտելով, որ դա զուտ իր անձնական կարծիքն է: Նաեւ ասել է, որ Բակո Սահակյանին 10 տարուց ավելի գիտի՝ որպես շատ հայրենասեր եւ արժանի մարդ, եւ ղարաբաղցիների կատարած ընտրությունը բավարար է, որ առանց ավելորդ հարցեր տալու՝ իրար հետ աշխատեն։ Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահական ընտրություններից առաջ Աբրահամյանը Արկադի Ղուկասյանին կոչ էր անում երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը: