Երեւանի Նոր Նորք համայնքում առաջիկա օրերին շահագործման կհանձնվի ՀՀ-ում առաջին «սքեյթբորդի» հրապարակը, որի համար հատկացվել է 1200 քմ հարթ տարածք: Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզե Բասենցյանը տեղեկացրել է, որ շինաշխատանքների համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է շուրջ 145 մլն դրամ (մոտ 430 հազար դոլար):