Հոկտեմբերի 26-ին՝ Ազատության հրապարակում

16/10/2007

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17:00-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք: Հանրահավաքում ելույթ են ունենալու «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հանրահավաքը խոստանում է դառնալ Երրորդ Հանրապետության պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը: