Պարգեւատրվել են

16/10/2007

ՌԴ նախագահի ապարատին կից Սանկտ Պետերբուրգի Սոցիալական խրախուսանքների եւ նախաձեռնությունների ընդլայնման միջազգային ֆոնդը շքանշաններով է պարգեւատրել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին եւ ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանին: Ֆոնդի նախագահ Նիկոլայ Միլոչենտոյի հավաստմամբ` նա երեկվա ասուլիսում տեղեկացրել է, որ այս պարգեւներին արժանացել են ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներ: Շուրջ 1 տարի առաջ ստեղծված ֆոնդի նպատակն է՝ մշակույթը, գիտությունը եւ բարոյական արժեքները դուրս բերել ծանր վիճակից, խրախուսել ոլորտների աշխատակիցներին: Հիմնադրամը սկզբում գործունեություն է ծավալել Ռուսաստանում, հետագայում ներկայացուցչություններ են բացվել նաեւ Հայաստանում եւ Բուլղարիայում, նախատեսվում է` Ֆրանսիայում, Չեխիայում եւ Գերմանիայում: Ի դեպ, պատվոգիր եւ հուշամեդալ է ստացել նաեւ Ֆոնդի հայաստանյան ներկայացուցիչ Էդուարդ Քոչինյանը` հայ-ռուսական բարեկամության գործում ունեցած ավանդի համար: