«ԱՄՆ-ի վասալը չեմ»

13/10/2007

«Այսօր աշխարհը չի կարող ղեկավարվել մի երկրի կողմից: Յուրաքանչյուր երկիր գոյության իրավունք ունի»,- Մոսկվայում ելույթ ունենալով Բաումանի անվան տեխնիկական համալսարանում` հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Ըստ նրա` չկան մյուսներից ավելի շատ իրավունքներ ունեցող երկրներ: «Ես ԱՄՆ-ի բարեկամն եմ, բայց դա չի նշանակում, որ ես տարաձայնություններ չունեմ ԱՄՆ-ի հետ: Բարեկամ լինել, չի նշանակում՝ լինել վասալ»,- ասել է Սարկոզին: