Նորից են հանդիպել

13/10/2007

Երեկ նորից հանդիպել են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: ՀԺԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուզան Խաչատրյանի փոխանցմամբ` քննարկվել են առաջին հանդիպումից բխող հարցեր: Այլ մանրամասներ նա առայժմ չի հաղորդել: Հիշեցնենք, որ առաջին հանդիպմանը նրանք քննարկել էին ստեղծված իրավիճակը: