Սխալ տեղում են

13/10/2007

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, ի պատասխան «Ազատության» հարցի, թե արդյո՞ք կան ՀՀ-ում քաղբանտարկյալներ, պատասխանել է. «Կարծում եմ՝ բանտերում կան մարդիկ, որոնք չպետք է այնտեղ լինեին՝ տարբեր պատճառներով»: Նրա կարծիքով, խնդիրը արդարադատության համակարգի մեջ է, ինչն իրենք հիմա ուսումնասիրում են: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ասել է, որ որոշ եզրակացություններ կհրապարակի այսօր նախատեսված ասուլիսի ժամանակ: