Կրակոցներ Կոմիտասում

09/10/2007

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 23:30-ին կրակոցներ են եղել Կոմիտաս փողոցում գտնվող «Արեւելյան խոհանոց» սրճարանում: Ոստիկանության Արաբկիրի բաժինը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ հրազենային վնասվածքներով Կոմիտասի պողոտայի թիվ 16 շենքի մոտից իրենց մոտ են տեղափոխվել 1964թ. ծնված, ազգությամբ եզդի Ջնդի Ա.-ն եւ վերջինիս կնոջ եղբայրը` 1974թ. ծնված Ջամալ Ա.-ն: Ի դեպ, Ջնդին, որն «Արեւելյան խոհանոցի» սեփականատերն է, գողական աշխարհի հեղինակություն է: Ոստիկանությանը Ջնդի Ա.-ն հաղորդել է, որ նույն օրը, ժ. 22:45-ի սահմաններում, նշված շենքի մոտ երկու անհայտ անձինք ատրճանակներից կրակ են արձակել իր ու Ջամալ Ա.-ի վրա: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 9 մմ տ/չ 7 պարկուճ ու 2 գնդակ: Զոհեր չեն եղել: