Հայաստանում ԱՄՆ դեսպանի ցանկացած թեկնածու պետք է ի վիճակի լինի պատասխանել` «Ընդունո՞ւմ ես, որ եղել է Հայոց ցեղասպանությունը» հարցին: Եթե բացի հաստատակամ պատասխանից՝ այլ բան հնչի, ապա այդ թեկնածուն կարժանանա Ռիչարդ Հոգլանդի ճակատագրին: Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի տարեկան հավաքի ժամանակ հայտարարել է ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսն, ով երկու անգամ արգելափակել էր Ռ. Հոգլանդի թեկնածությունը: Սենատորը նաեւ կոչ է արել նախագահ Բուշին՝ փոխել իր քաղաքականությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա ընդգծել է` եթե Ջորջ Բուշը չճանաչի, ապա հաջորդ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: