Հոկտեմբերի 6-ին «168 Ժամում» եւ այլ թերթում տեղեկատվություն էր տպագրվել այն մասին, որ գիտության, մշակույթի, գործարար աշխարհի եւ հասարակական ավելի քան հարյուր ճանաչված գործիչների նախաձեռնությամբ «Քաղաքացիական շարժում» է ձեւավորվել: Նշվում էր, որ այդ շարժման նախաձեռնողների շարքում է նաեւ «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: «Դաշինքից» երեկ տեղեկացրին, որ «ո՛չ Ս.Բաբայանը, ո՛չ «Դաշինք» կուսակցությունը այդ շարժման հետ ոչ մի առնչություն չունեն: Միակ շարժումը, որ «Դաշինք» կուսակցությունը նախաձեռնել է, դա կուսակցությունների միաձուլման եւ խոշորացման գործընթացն է, ինչն էլ կատարվում է հրապարակայնորեն»: