Սխալ կանի

06/10/2007

«Ես ակնկալում էի այն, ինչն այսօր դեռ ակնկալում եմ»,- անդրադառնալով «Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանին կալանավորելու հարցին, երեկ հայտարարել է օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: Իսկ նրա ակնկալիքն այն էր, որ երբ Գ. Հակոբյանն «ինքն իր ոտքով ժամանի Հայաստան, ապա դատարանը նոր նիստ կհրավիրի եւ կփոխի խափանման միջոցը»: Ըստ նրա, եթե դատարանը չփոխի խափանման միջոցը` «սխալ կանի, եւ դա կլինի մարդու իրավունքների խախտում»: