Միաձուլվել է ՀՌԱԿ-ին

06/10/2007

«ՀՌԱԿ-ին «Դաշինքի» միաձուլումն այլեւս իրողություն է, եւ դրան խոչընդոտելու, խանգարելու բոլոր փորձերը անիմաստ են, չեն ստացվելու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Դաշինքի» նախագահ Սամվել Բաբայանը: «Սա բանակցային փուլ չի, արդեն վերջացած են բոլոր խնդիրները, ոչ որեւէ մեկից կախված է, ոչ էլ հարց կա, միաձուլումը կատարված է, ուղղակի համագումարի ենք սպասում, որտեղ մի հարց է լինելու՝ միաձուլվել»,- նշել է նա: Միաժամանակ նա չի բացառել հնարավորությունը, որ մինչեւ նախագահական ընտրություններ ՀՌԱԿ-ին «Դաշինքի» միավորումը չկայանա: Իսկ հնարավո՞ր է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում նրան պաշտպանի ՀՌԱԿ-ը կամ «Դաշինքը»: «1997թ. մենք իրարից հեռացել ենք ԼՂՀ խնդրի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով: Տեր-Պետրոսյանը երբ ԼՂՀ հարցի շուրջ իր դիրքորոշումը կձեւավորի, իսկ մեր դիրքորոշումը ձեւավորված է կետ առ կետ, այդ ժամանակ կնայենք: Եթե գլխավոր ազգային խնդրի շուրջ ունենք տարբեր մոտեցումներ, պաշտպանելն անիմաստ է»,- ասել է նա: