Մեծ-մեծ խոսելու իրավունք չունեն

06/10/2007

«Եթե հանկարծ ընդդիմությունից երկու հոգուց ավելի դրեցին իրենց թեկնածությունները, մենք պարտված ենք 100 տոկոսով»` «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը: Հիշեցմանը, թե ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն արդեն հայտարարել է իր` նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին, Ռ. Ղազարյանը պատասխանել է. «Ես վշտացած եմ այն իրավիճակից, որը ստեղծվել է ընդդիմության դաշտում: Այնպիսի տպավորություն է, որ հիմա ավելի քաղաքակիրթ են իրենց պահում իշխանական լագերում, քան ընդդիմադիր: Թեեւ ընդդիմությունը ոչ մի բարոյական իրավունք չունի հիմա մեծ-մեծ խոսելու: Նա, փաստորեն, տապալեց ամեն ինչ»: