ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (ՍԱՊՀ) նախագահ Վազգեն Խաչիկյանին «ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» կազմակերպության կողմից երեկ պատվավոր պրոֆեսորի կոչում է տրվել: Հետաքրքիրը կոչման ձեւակերպումն է` ներդրում իրավագիտության ոլորտում: Փաստորեն, սույնով պարզվեց, որ Վ. Խաչիկյանն ունի իրավաբանական կրթություն, ավելին`զբաղվել է դասախոսությամբ: