Հանրապետությունում մարդատար ավտոմեքենաների եւ կենցաղային տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող 5 կազմակերպություններ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ այսօր տուգանվեցին 500 հազարական դրամով: Հանձնաժողովի կողմից այս ոլորտներում գործունեություն ծավալող 24 կազմակերպությունների ուղարկվել է ծանուցում գործունեության մասին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ: Կազմակերպություններից 5-ն այսօրվա դրությամբ տեղեկատվություն դեռ չեն ներկայացրել: Մարդատար ավտոմեքենաների ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող կազմակերպություններից հանձնաժողովին տեղեկատվություն չտրամադրելու մեղադրանքով տուգանվեցին «Վալտի մոթորս» ընկերությունը եւ անհատ ներկրող Մարինե Ատիկյանը, իսկ կենցաղային տեխնիկայի ներկրմամբ զբաղվողներից` «Ազիա տուր», «Կոռիկոս» եւ «Կիզիտրա» ընկերությունները: