Կառավարո՞ւմ է, թե՞ գնել է

03/10/2007

ՌԴ-ում խաղատնային բիզնեսով զբաղվող «Storm International» հոլդինգն իր ինտերնետային կայքում տեղեկություն է տեղադրել, ըստ որի՝ Հայաստանում ստանձնել է «Կլեոպատրա» կազինոյի կառավարումը: Իսկ ահա Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ կառավարման նպատակով նոր ընկերության մուտքի դեպքում այն նախարարությունից պետք է ստանա համապատասխան լիցենզիա: Իսկ «Storm International»-ը լիցենզավորման նպատակով դեռեւս չի դիմել նախարարությանը: Մեր տեղեկություններով՝ «Storm International»-ը ոչ թե ստանձնել է «Կլեոպատրայի» կառավարումը (ինչպես տեղեկացնում է կայքը), այլ գնել է այն, որի համար չկա նոր լիցենզիայի անհրաժեշտություն: Բացի այս էլ, այդ ընկերությունը վարձակալել է խաղատանը հարող մոտ 10 հա տարածքը: