Երեկ ԱԺ-ն սկսեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկումը: Ըստ այդմ` առաջարկվում է հարկել օֆշորային գոտում գործող կազմակերպությունները: Այսինքն` եթե օֆշորային գոտում գրանցված ոչ ռեզիդենտ կազմակերպությունները գործունեության ընթացքում ստանան շահաբաժիններ, ապա դրանք Հայաստանից հանելու ժամանակ ՀՀ-ում կհարկվեն 10 տոկոս դրույքաչափով: ԱԺ ներկայացված նախագծում նման գոտիների ցանկի սահմանումը թողնված է կառավարությանը: ՀՀ Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի պարզաբանմամբ` փաստաթուղթն առաջին հերթին միտված է տեղացի եւ օտարերկրյա ներդրողների համար հավասար տնտեսվարման պայմանների ապահովմանը: Ի դեպ, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարության առաջարկություններին, այն որակելով` քայլ «երկրի տնտեսական ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»: