Հացի, կարագի եւ ձեթի թանկացումից հետո առաջիկայում սպասվում են նաեւ կաթնամթերքի թանկացումներ: Առաքողներն արդեն տեղյակ են պահել սպառման կետերին, որ մոտ օրերս բարձրացվելու են նաեւ կաթնամթերքի գները: Թե ինչո՞վ է պայմանավորված այս թանկացումը՝ պարզ չէ, թեպետ մթերողներն այս տարի չեն բարձրացրել գյուղացիներից մթերվող կաթի գինը: Հնարավոր է՝ նրանք ներկայումս ներմուծվող կաթի փոշին ավելի թանկ գներով են ձեռք բերում, որն էլ բարձրացնում է ապրանքի գինը: