ԱՄՆ նախկին 8 պետքարտուղարներից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին նամակ են հղել նաեւ ԱՄՆ պաշտպանության նախկին 3 նախարարներ: Ինչպես նախկին պետքարտուղարները, պաշտպանության նախկին նախարարները եւս Ն.Փելոսիին կոչ են անում տապալել ցեղասպանությանը վերաբերող օրինագծի ընդունումը: Հիմնավորումներն էապես չեն տարբերվում նախկին պետքարտուղարների ներկայացրած փաստարկներից. դա կվնասի հայ-թուրքական, թուրք-ամերիկյան հարաբերություններին: Հավանաբար Վարդան Օսկանյանն առաջիկա օրերին եւս մի «ջղայնացած նամակ» կգրի Փելոսիին: Թեեւ չի բացառվում, որ Օսկանյանն այս անգամ չարձագանքի նրանց, որովհետեւ նամակի հեղինակների թիվն ութից պակաս է: