Վրիպակ

03/10/2007

Մեր թերթի նախորդ համարում տպագրված՝ «Ոսկե բանալիներ եւ ժանգոտ կողպեք» հրապարակման մեջ տեղ է գտել վրիպակ: Ըստ հրապարակման` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2006թ. մրցանակաբաշխության ժամանակ քաղաքապետարանը ճանաչվել է ամենափակ կառույցը: Մինչդեռ, 2006-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ամենափակ կառույց է ճանաչվել Կապի եւ տրանսպորտի նախարարությունը, որին էլ տրվել էր «ժանգոտ կողպեք»: Հիշեցնենք, որ օրերս կայացած մրցանակաբաշխության ժամանակ քաղաքապետարանին ոսկե բանալի էր տրվել տեղեկատվություն տրամադրելու լավագույն էլեկտրոնային ավտոմատացված համակարգ ներդնելու համար: Միջոցառման ժամանակ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանին եւ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անժելա Մարտիրոսյանին՝ տեղեկատվական բաց գործունեություն ծավալելու համար: