Դիմումներն ընդունվում են

03/10/2007

Երեկվանից սկսվել է հեռահաղորդակցության ոլորտում գործունեության համար լիցենզիա ստանալու դիմումների ընդունումը: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկայում կհաստատի այն ծառայությունների ցանկը, որոնց սակագները պետք է վերանայվեն ոլորտի ազատականացումից հետո: Այդ ցանկը գրեթե չի տարբերվի հանձնաժողովի կողմից արդեն հաստատվածից, սակայն հիմնական ծառայությունների սակագները հանձնաժողովի հաստատմանը դեռ կշարունակեն ներկայացվել «ԱրմենՏելի» կողմից, քանի որ առաջիկայում այս ընկերությունը կպահպանի իր դիրքերը: Հիշեցնենք, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի օգոստոսի 24-ի նիստում դադարեցվել էին «ԱրմենՏելին» թիվ 60 լիցենզիայով տրված բոլոր բացառիկ իրավունքները, մասնավորապես` ֆիքսված կապի (հանրային համակցման հեռախոսային ցանց) հիմնական հեռախոսածառայություններ մատուցելու իրավունքը: Հանձնաժողովն ակնկալում է, որ ֆիքսված կապի ոլորտում ներդրումներ կատարելու եւ ծառայություններ մատուցելու շահագրգռությունը բավականին մեծ կլինի: