Նվազագույնը՝ 4 ժամ

01/10/2007

Երեւանին եւ հարակից 30 գյուղերին ջուր մատակարարող «Երեւան ջուր» ընկերությունը պարտավոր է բոլոր սպառողների համար ժամը 7-24-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարում: Այս որոշումը երեկ կայացրել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Նույն որոշմամբ, «Երեւան ջուրը» պարտավոր է սպառողների առնվազն 93%-ին նշված ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ, 70%-ին` 8-ժամյա, 50%-ին`

12-ժամյա, 40%-ին` անընդհատ, իսկ առնվազն 37%-ին՝ ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ: