Ադրբեջանի կառավարությունն առաջարկում է ՏՐԱՍԵԿԱ-ի գագաթաժողովն անցկացնել Բաքվում: Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանում ՏՐԱՍԵԿԱ-ի ազգային քարտուղար Ակիֆ Մուսթաֆաեւը, ներկա պահին հարցը քննարկվում է մասնակից պետությունների միջեւ: «Մենք մեծ հույսեր ենք կապում գագաթաժողովի հետ: Դա Ադրբեջանին թույլ կտա ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում»,- հայտարարել է Մուսթաֆաեւը: APA գործակալության փոխանցմամբ՝ ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում նախագծերը ֆինանսավորող Եվրահանձնաժողովն առաջարկում է միջոցառումն անցկացնել Բրյուսելում: Բացի այդ, ըստ Մուսթաֆաեւի, Բաքվում գագաթաժողովի անցկացմանը դեմ է
Հայաստանը: 12 երկրներ ընդգրկող
ՏՐԱՍԵԿԱ-ի առաջին գագաթաժողովն անցկացվել է 1998 թվականին Բաքվում: