Գործերը լավ չեն

28/09/2007

Արդեն մի քանի օր է, ինչ «Ա1+»-ն իր ինտերնետային կայքում ընթերցողներին առաջարկում է պատասխանել հետեւյալ հարցին. «Եթե դուք լինեիք ՀՅԴ Գերագույն ժողովի պատվիրակ, ո՞ւմ կընտրեիք որպես ՀՀ նախագահի թեկնածու»: Առաջադրված տարբերակները, բնականաբար, երկուսն են՝ Արմեն Ռուստամյան եւ Վահան Հովհաննիսյան: Քվեարկության ընթացիկ արդյունքներից դատելով՝ ընկեր Վահանն իր քարոզարշավն այնքան էլ լավ չի կազմակերպում, ինչի արդյունքում առայժմ տանուլ է տալիս. ընկեր Արմենն առջեւում է՝ մոտ 64-65%-ով: Չի բացառվում, որ առաջիկայում գործի դրվեն վարչական լծակները, ՀՅԴ-ականների շարքերում նախագահի թեկնածուի թեկնածուներն ընտրակաշառք բաժանեն, իրար «անզգույշ քաշքշեն» եւ այլն: