«Ես ցանկացած մարդկանց հետ էլ կարող եմ խոսել, բայց իմ որոշումներն այդ խոսակցությունից չեն փոխվի: Ես պրոբլեմ չունեմ որեւիցե մեկի հետ հանդիպելու, այդ թվում՝ նաեւ Լ.Տեր-Պետրոսյանի»,- ի պատասխան ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի առաջարկության, թե ցանկալի է Տեր-Պետրոսյան-Վազգեն Մանուկյան հանդիպումը, ասել է Վազգեն Մանուկյանը` հավելելով, սակայն, որ ինքն այնքան էլ չի կարեւորում այդ հանդիպումը, ուստի չի կարող ասել` կնախաձեռնի՞ այն, թե՞ ոչ: Անդրադառնալով Լ.Տեր-Պետրոսյանի ելույթին, Վ. Մանուկյանը նկատել է. «Լ. Տեր-Պետրոսյանը մնացել է այնպես, ինչպես կար 10 տարի առաջ, ոչինչ չի փոխվել»: