Կիրակի օրը Իջեւանում տեղի կունենան քաղաքապետի ընտրությունները, որտեղ իրենց թեկնածությունն են առաջադրել գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանն ու «Ժողպատգամավոր» խմբի ներկայացուցիչը: Այն դժգոհությունների առնչությամբ, թե ՀՀԿ-ն իշխանության բոլոր լծակներն օգտագործում է գործող քաղաքապետին վերընտրելու գործում, Ա. Մարգարյանն ասաց. «Կուսակցությունն իր բոլոր լծակներով, հնարավորություններով կօգնի Վարուժանին քաղաքապետ վերընտրվելու համար: Կուսակցությունը, ոչ թե վարչապետը»: Իսկ ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների շուրջ կոալիցիոն գործընկերների հետ բանակցություններին, ապա, ըստ վարչապետի, դեռեւս նման խնդիր չի դրվել: «Դեռ բուն պրոցեսը չի սկսվել: Չեմ բացառում, որ կարող են քննարկվել այդ հարցերը, բայց թե ինչպիսի լուծումներ կգտնենք՝ կյանքը ցույց կտա»: